Լուրեր

Պատմության այս օրը․ դեկտեմբերի 23
23.12.2025
35 0

Այսօր լրացավ մեծն Վիսենտե դել Բոսկեի 75-ամյակը:

«Ռեալ Մադրիդի» սանը մտել է ակումբի պատմության մեջ և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ։

Որպես ֆուտբոլիստ նա «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 339 խաղ՝ 1973-1984 թվականներին։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում և դարձել 25 գոլի հեղինակ։ Նա նվաճել է Լա Լիգայի 5 տիտղոս և Իսպանիայի 4 գավաթ։

Դել Բոսկեն մարզել է «Ռեալ Մադրիդը» երեք տարբեր փուլերով (1994, 1996, 1999-2003)։ Ակումբի ղեկին նա անցկացրել է 246 հանդիպում և նվաճել 7 տիտղոս, որոնց թվում են Չեմպիոնների լիգայի 2 գավաթը և Լա Լիգայի 2 չեմպիոնությունը։

Որպես Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Դել Բոսկեն հաղթել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։