Լուրեր

«Ռեալի» նախկին պաշտպանը խոսել է Մբապեի մասին
05.12.2025
111 0

Մադրիդի «Ռեալի» նախկին բրազիլացի պաշտպան և ավագ Մարսելոն խոսել է ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Նա ֆանտաստիկ է, ցնցող, ֆիզիկական մարզավիճակի իսկական հրաշք: Նա աներևակայելի տաղանդավոր է, աշխատասեր, մարտիկ, գոլեր է խփում... Ես նրան շատ եմ սիրում: Ես ուզում էի նրա հետ խաղալ, բայց նա մի փոքր ուշ եկավ», – Մարսելոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մբապեն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված