Լուրեր

Ֆիրմինո․ «Ես երկու անգամ մերժել եմ «Ռեալ Մադրիդին»
19.12.2025
38 0

Ֆիրմինո («Լիվերպուլի» նախկին հարձակվող). «Ես երկու անգամ կարիերայիս ընթացքում մերժել եմ «Ռեալի» առաջարկը՝ 2015 թվականին «Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ, իսկ հետո՝ 2023–ին՝ «Ալ Ահլի» տեղափոխվելուց առաջ։

«Ռեալ Մադրիդն» իրոք հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն ես առաջնահերթություն չէի, այդ պատճառով էլ ինձ ստիպեցին սպասել։

Այնուհետև ես առաջարկ ստացա «Ալ Ահլիից» և ընտրության հնարավորություն ունեի՝ սպասել «Ռեալին», կամ տեղափոխվել այլ ակումբ։ Կարծում եմ, որ ես արդյունքում ճիշտ որոշում կայացրի՝ տեղափոխվելով «Ալ Ահլի»։


Ամենակարդացված