Լուրեր

Երբ է Վինին ծրագրում խաղադաշտ վերադառնալ
05.09.2023
1694 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը, ըստ ամենայնի, խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերի վերջին:

Marca-ի հաղորդմամբ՝ վնասվածքից ապաքինվող բրազիլացին ցանկանում է պատրաստ լինել «Ատլետիկոյի» հետ մադրիդյան դերբիին, որը նշանակված է սեպտեմբերի 24-ին:

Մինչև այդ «Ռեալը» Լա լիգայի շրջանակում կխաղա «Ռեալ Սոսյեդադի», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ Բեռլինի «Ունիոնի» դեմ: Այդ խաղերը կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 17-ին ու 20-ին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված