Լուրեր

Ռոդրիգո. «Եկել է գործելու ժամանակը»
23.12.2025
85 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտարարել է պատասխանատվություն ստանձնելու և ակումբի ու երկրպագուների վստահությունն արդարացնելու պատրաստակամության մասին:

«Ես պետք է արդարացնեմ ակումբի և երկրպագուների վստահությունը: Եկել է գործելու ժամանակը», - հարձակվողի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստn «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ռոդրիգոյի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:

Transfermarkt պորտալի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: