Լուրեր

Սաուլ․ «Ռեալը» չունի իսկական երկրպագուներ»
17.12.2025
137 0

Սաուլ (Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին կիսապաշտպան). «Արդյոք «Ֆլամենգոն» նմա՞ն է «Ռեալ Մադրիդին»։ Մենք ավելին ենք, քան «Ռեալ Մադրիդը»։

Իրականում «սերուցքայինները» չունեն իսկական երկրպագուներ։ «Ռեալ Մադրիդը» հայտնի է իր ձեռքբերումներով ողջ աշխարհում, այդ պատճառով էլ այս ակումբն ունի երկրպագուներ։

Բայց երբ գալիս ես «Սանտիագո Բեռնաբեու», չես զգում «Ռեալ Մադրիդի» երկրպագուների ոչ մի ապրումակցում թիմի հանդեպ։

«Ֆլամենգոյի» դեպքում ամեն ինչ հակառակն է. տնային խաղերի ժամանակ երկրպագուները միշտ ամբողջությամբ լցնում են «Մարականան»։

Հիշեցնենք, որ Սաուլը 2 տարի անցկացրել է «Ռեալ Մադրիդի» ակադեմիայում։