Հայտնի է՝ երբ «Ռեալի» հարձակվող Էնդրիկը շարք կվերադառնա վնասվածքից հետո։
Բրազիլացին վնասվածք էր ստացել 2025 թվականի մայիսին և այդ օրվանից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել։ Նա ընդհանուր խմբի հետ կսկսի մարզվել սեպտեմբերի 8–ին, հաղորդում է Marca–ն։
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել մայիսի 18–ին՝ Լա լիգայի 37–րդ տուրում կայացած «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ (2:0) և չէր մասնակցել ԱԱԱ–ին։
Նոր մրցաշրջանում «Ռեալի» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19–ին։