Լուրեր

Այսօր Ժոզե Մոուրինյոյի ծննդյան տարեդարձն է
26.01.2021
1476 0

1963 թվականին այս օրը՝ հունվարի 26-ին Սեթուբալում ծնվել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Պորտուգալացի մասնագետը թիմը ղեկավարել է 2010-2013 թվականներին։ Նրա ղեկավարությամբ 178 պաշտոնական խաղ է կայացել։

Թիմի հետ նա նվաճել է Իսպանիայի առաջնության (2011-2012), Իսպանիայի գավաթի (2010-2011) ու սուպերգավաթի (2012) տիտղոսները։