• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուս Ժունիորը նեղացել է «Ռեալի» երկրպագուներից (լուսանկար)

Լուրեր

Վինիսիուս Ժունիորը նեղացել է «Ռեալի» երկրպագուներից (լուսանկար)
21.12.2025
90 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը փոխել է իր պրոֆիլի լուսանկարը Ինստագրամում՝ Լա Լիգայի 17-րդ տուրի «Սևիլյայի» դեմ խաղից հետո (2:0):

Բրազիլացին խաղադաշտում սեփական երկրպագուների սուլոցների ներքո անցկացրել է 83 րոպե և փոխարինվել՝ հանդիպումն ավարտելով առանց գոլերի:

Խաղից հետո բրազիլացին հեռացրել է այն լուսանկարը, որտեղ բռնել է «Ռեալի» մարզաշապիկը, և տեղադրել է լուսանկար Բրազիլիայի հավաքականի համազգեստով: Բացի այդ, Վինիսիուսն առանձին գրառմամբ հրապարակել է «Ռեալի» նոր ավարտված խաղից մի կադր՝ կից ավելացնելով բազմակետ:


Նշենք, որ Վինիսիուսը գոլ չի խփել հոկտեմբերի առաջին կեսից ի վեր: 25-ամյա բրազիլացու հաշվին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում կա հինգ գոլ և ութ գոլային փոխանցում:


Ամենակարդացված