«Մոնակոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ իր տեղափոխությունը քննարկել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Մբապեն «Մոնակոյի» սան է։
«Իհարկե, ես հասցրել եմ զրուցել Կիլիան Մբապեի, ինչպես նաև Մենդիի ու Կոնդոգբիայի հետ։ Նրանք հաստատել են, որ «Մոնակոն» թոփ ակումբ է,ինչպես նաև ընդգծել այնտեղի բարձր կյանքի որակի հանգամանքը և ակումբի աշխատակիցների ջերմ վերաբերմունքը»,– Պոգբայի խոսքը մեջբերում է «Մոնակոյի» մամուլի ծառայությունը։