• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տեբասը՝ Նեգրեյրայի գործի մասին. «Պերեսը չի հասկանում կատարվողի նույնիսկ կեսը»

Լուրեր

Տեբասը՝ Նեգրեյրայի գործի մասին. «Պերեսը չի հասկանում կատարվողի նույնիսկ կեսը»
18.12.2025
146 0

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է «Ռեալ Մադրիդի» գործողությունները և դիրքորոշումը Նեգրեյրայի գործով դատական գործընթացում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնային» և նրա ղեկավարությանը մեղադրանքներ են ներկայացվել կաշառակերության մեջ՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների գործով:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեկտեմբերի 12-ին դատարանում ցուցմունք է տվել: Նույն օրը ցուցմունք են տվել կատալոնացիների նախկին մարզիչներ Լուիս Էնրիկեն (ՊՍԺ) և Էռնեստո Վալվերդեն («Ատլետիկ»): Հաղորդվում էր, որ Լապորտային հարցեր են տվել նաև «Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս որպես մասնավոր մեղադրող:

«Ռեալ Մադրիդի» նախագահը չի հասկանում կատարվողի նույնիսկ կեսը: Երբ դատարանում հարցեր այլևս չէին մնացել, վերջինը ելույթ ունեցավ «Ռեալ Մադրիդի» փաստաբանը: Ի դեպ, ինչո՞ւ էր նա վերջինը: Որովհետև նա ամենավերջինն էր ներկայացել դատարան։

Որովհետև նախկինում «Բարսելոնան» դաշնակից էր սուպերլիգայի շնորհիվ: Հիմա, երբ նրանք (մադրիդցիները) լքել են սուպերլիգան, իրենց պահում են ասպետների պես:

Բայց, բացի այդ, նրանց կողմից տրված 12 հարցերին նախկինում արդեն պատասխանել էին Լուիս Էնրիկեն և (Էռնեստո) Վալվերդեն: Այդ ամենը ֆարս է, խաբեություն», – հայտարարել է Տեբասը:


Ամենակարդացված