• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ալկարաս. ««Ռեալի» բոլոր երկրպագուները ցանկանում են Մբապեին տեսնել Մադրիդում»

Լուրեր

Ալկարաս. ««Ռեալի» բոլոր երկրպագուները ցանկանում են Մբապեին տեսնել Մադրիդում»
06.08.2023
1137 0

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, ATP մրցաշարերի 12-ակի հաղթող, աշխարհի 1-ին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը, որը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է, սպասում է Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» տեղափոխության հայտարարությանը:

««Ռեալի» բոլոր երկրպագուները ցանկանում են, որ Կիլիան Մբապեն տեղափոխվի Մադրիդ: Առհասարակ բոլորն են ցանկանում Մբապեին տեսնել իրենց թիմում: 

Ես տեսնում եմ բոլոր մեմերը, ու դրանք ինձ ծիծաղեցնում են: Բայց հուսով եմ՝ մենք կկարդանք այն տեղեկությունը, որ Մբապեն տեղափոխվում է «Ռեալ»: Դա ինձ շատ դուր կգա»,- Madrid Zone-ը մեջբերում է Ալկարասի խոսքը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված