Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ վաճառել թիմի եզրային հարձակվող Սավիո Մորեյրայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է The Telegraph–ը։
«Քաղաքայինները» որոշել են ևս մեկ շանս տալ 21–ամյա ֆուտբոլիստին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է համալրել «Տոտենհեմի» շարքերը։
Այս որոշումից հետո Ռոդրիգոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» բացառված է։ Անգլիական ակումբը մտադիր էր «Ռեալի» ֆուտբոլիստին հրավիրել միայն Սավիոյին հրաժեշտ տալու դեպքում։
Մադրիդցիները 24–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ոչ մի առաջարկ դեռ չեն ստացել։