Լուրեր

Վինիսիուս Ժունիորի գործակալները մեծ ախորժակ ունեն
19.08.2025
481 0

Վինիսիուս Ժունիորի գործակալները «Ռեալից» պահանջում են տարեկան 30 միլիոն եվրո իրենց հաճախորդի համար, հաղորդում է ESPN–ը։

«Արքայական ակումբի» և բրազիլացու միջև կնքված պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին և բանակցություններն այս պահին փակուղում են։

Նոր պայմանագրով ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 20 միլիոն եվրո, սակայն նրա գործակալները կարծում են, որ այդ գումարը բավարար չէ։

25–ամյա հարձակվողի ներկայացուցիչները փորձում են համոզել ֆուտբոլիստին, որ այդ պայմաններով նոր պայմանագիր կնքելն իմաստ չունի․ այս պահին Վինին վաստակում է տարեկան 17 միլիոն եվրո։


Ամենակարդացված