Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին՝ Ցինցինատիի (ԱՄՆ) մասթերսում հաղթանակի կապակցությամբ։
Մրցաշարի եզրափակիչում համաշխարհային ռեյտինգի առաջատար, իտալացի Յանիկ Սիները 0։5 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից՝ վատ ինքնազգացողության պատճառով։
«Թանկագին Կառլոս, շնորհավորում ենք հերթական տիտղոսի՝ այս անգամ Ցինցինատիի մասթերսի առթիվ։ Հետագա հաջողություններ ենք ցանկանում, իսկ Յանիկին՝ շուտափույթ ապաքինում»,– ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ։