Լուրեր

Ազարը կարող է վերադառնալ ԱՊԼ
01.11.2022
6094 0

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:

Եվ ֆուտբոլիստը, և «Ռեալի» ներկայացուցիչները հասկանում են, որ իրենց համագործակցությունը մոտենում է ավարտին: Աշխարհի առաջնությունից հետո կողմերը կդիտարկեն ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը: Նրանք մտադիր են երկուստեք շահած դուրս գալ սպասվող գործարքից:

Defensa Central-ը հայտնում է, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»:  Բիրմինգեմյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կողմ է տրանսֆերին:

«Ռեալը» մտադիր է ողջամիտ գումար վաստակել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից: 

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 հանդիպման:


Ամենակարդացված