Լուրեր

CIES. Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները (լուսանկար)
06.08.2023
2051 0

CIES Observatory-ի տվյալներով՝ այս պահին 12 ամենաթանկ ֆուտբոլիստներից Պրեմիեր լիգան ընդամենը 4 ներկայացուցիչ ունի:

Խոսքը Բուկայո Սակայի (200 միլիոն եվրո), Գաբրիել Մարտինելիի (150 միլիոն եվրո), ինչպես նաև Էրլինգ Հոլանդի (250միլիոն եվրո) և Ֆիլ Ֆոդենի (150 միլիոն եվրո) մասին է:

Չնայած այն հանգամանքին, որ այս ամառ նույնպես ԱՊԼ-ի թիմերը բոլորից շատ են ծախսում, ցանկի կեսը ներկայացնում են Լա լիգայի թիմերը:

«Ռեալն» ունի 4 ներկայացուցիչ՝ Վինիսիուս Ժունիորը (250 միլիոն եվրո), Ջուդ Բելինգեմը (200 միլիոն), Ռոդրիգոն (200 միլիոն եվրո) և Ֆեդե Վալվերդեն (150 միլիոն եվրո):



Ամենակարդացված