• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կիլիան Մբապեն արձագանքել է Դոնարումայի՝ ՊՍԺ–ից հեռանալուն

Լուրեր

Կիլիան Մբապեն արձագանքել է Դոնարումայի՝ ՊՍԺ–ից հեռանալուն
19.08.2025
612 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է ՊՍԺ–ում նախկին թիմակցի՝ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Դժվար և անարդար ժամանակներ են, ցավում եմ Դոնարումայի համար»,– Կիլիան Մբապեի խոսքը փոխանցում է Defensa Central–ը։

Ավելի վաղ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ Դոնարումային թիմից հեռացնելն անձամբ իր որոշումն է, քանի որ իրեն պետք չէ այնպիսի դարպասապահ, որը կասկածներ ունի իր գխավորած թիմում հանդես գալու հարցում։

Հետագայում իտալացին գրառում էր կատարել և հայտարարել, որ հեռանում է թիմից։ Նրա տրանսֆերին հավակնում է «Մանչեսթեր Սիթին»։


Ամենակարդացված