Լուրեր

«Ռեալը» 18–րդ անգամ կխաղա ՉԼ–ի եզրափակիչում
08.05.2024
925 0

«Ռեալից» ավելի շատ ոչ մի թիմ չի խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Կառլո Անչելոտիի թիմը կիսաեզրափակիչում մրցեց «Բավարիայի» հետ  (2:2, 2:1) և հաղթահարելով նրա արգելքը, եզրափակիչում ուժերը կչափի «Բորուսիայի» հետ։

Մադրիդցիները 18–րդ անգամ են նվաճում եզրափակիչի ուղեգիր։ Այս պահին նրանք հաղթել են 14 անգամ և կրել 3 պարտություն։

«Միլանն» ու «Բավարիան» այս ցուցանիշի մոտակա հետապնդողներն են և եզրափակիչի ուղեգիր են նվաճել 11 անգամ։

«Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա հունիսի 1–ին՝ «Ուեմբլիում»։


Ամենակարդացված