• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» պաշտպանը երկրորդ օրն անընդմեջ մարզվում է ընդհանուր խմբի կազմում

Լուրեր

«Ռեալի» պաշտպանը երկրորդ օրն անընդմեջ մարզվում է ընդհանուր խմբի կազմում
09.03.2024
1182 0

 Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն, որը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, երկրորդ օրն է ինչ մարզվում է ընդհանուր խմբի կազմում։

Երկու–երեք շաբաթ անց նա պետք է բուժանձնակազմի թույլտվությունը ստանա՝ հանդիպումներին մասնակցելու համար։

Վերադարձի որևէ կոնկրետ օր հայտնի չէ, մամուլը փորձում է «գուշակություններով» զբաղվել, սակայն 100 տոկոսանոց տեղեկություն որևէ մեկին հայտնի չէ։

Հայտնի է միայն այն, որ Էդերը թիմին կկարողանա օգտակար լինել ապրիլին։