Հոդվածներ

«Ռեալը» 2 պայման է նշել Գյուլերի՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ
18.04.2024
3448 0

«Սևիլիան» դիմել է Մադրիդի «Ռեալին»՝ տեղեկություն խնդրելով թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է Relevo-ն:

«Արքայական ակումբից» պատասխանել են, որ Գյուլերն ակումբային գրանցումը կփոխի միայն վարձակալական հիմունքներով ու կտեղափոխվի թիմ, որը գալիք մրցաշրջանում իրավունք կունենա մասնակցել Չեմպիոնների լիգային:

Հիշեցնենք, որ Արդա Գյուլերն առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում ու 7 խաղում խփել է 1 գոլ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված