• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» կիսապաշտպանը՝ ՉԼ–ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ

Հոդվածներ

«Ռեալի» կիսապաշտպանը՝ ՉԼ–ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
18.04.2024
683 0

ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքը հրապարակել է այն 4 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Նրանք են՝ «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն և ՊՍԺ–ի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Բրանդտը մեկ գոլ է խփել «Ատլետիկոյի» դարպասը (4-2), Դեմբելեն աչքի է ընկել «Բարսելոնայի» դեմ խաղում (4-1), Կիմիխը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» դեմ մրցավեճում (1-0), իսկ Վալվերդեն 120 րոպե է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» դեմ (1-1, 11մ․՝ 4–3):

Ֆեդերիկո Վալվերդեի օգտին կարող եք քվեարկել ԱՅՍՏԵՂ (կայքում գրանցվել չի պահանջվում)


Ամենակարդացված