Հոդվածներ

«Ռեալը» հանգիստ կտա հիմնական կազմի 6 ֆուտբոլիստի
13.04.2024
1020 0

Մադրիդի «Ռեալը» «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում հանգիստ կտա հիմնական կազմի 6 ֆուտբոլիստի:

Կղզիաբնակների հետ հանդիպումը բաց կթողնեն Կարվախալը, Ռյուդիգերը, Կամավինգան, Կրոսը, Վինիսիուսն ու Ռոդրիգոն:

Հանդիպումը մեկնարկային րոպեներից կսկսեն Լուկաս Վասկեսը, Բրահիմ Դիասը, Խոսելուն ու Էդեր Միլիտաոն:

«Մալյորկա» - «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 13-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված