• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ» - «Վալենսիա» խաղի ընդմիջման ժամանակ Ռամոսը շփվել է տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ

Հոդվածներ

«Ռեալ» - «Վալենսիա» խաղի ընդմիջման ժամանակ Ռամոսը շփվել է տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ
15.02.2021
1572 0

Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը շարունակում է գլխավոր թեման մնալ «Ռեալի» համար:

Վնասվածքի արդյունքում (որի պատճառով  բաց է թողնելու 7-8 շաբաթ) Սերխիոն ստիպված է «Ռեալի» խաղերը դիտել «Ալֆրեդո դի Ստեֆանոյի» VIP զոնայից:

Տեսախցիկները ֆիքսել են, որ «Ռեալ» - «Վալենսիա» հանդիպման ընդմիջման ընթացքում 34-ամյա պաշտպանը քննարկում է ունեցել «արքայական» ակումբի տնօրեների խորհրդի ներկայացուցիչներ Էդուարդո Ֆերնանդեսի և Խոսե Անխել Սանչեսի հետ: Ամենայն հավանականությամբ, ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում խոսվել է Ռամոսի պայմանագրի երկարաձգման մասին:

Հիշեցնենք, որ խաղին ներկա չի եղել Ֆլորենտինո Պերեսը. նախագահը ապաքինվում է կորոնավիրուսից:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված