Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Էլչե» խաղից հետո
16.02.2023
1528 0

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4-0 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ:

1. Բենզեման Լա լիգայում «Ռեալի» լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց Ռաուլին (228) ու բարձրացավ երկրորդ տեղ (230): Առջևում միայն Կրիշտիանու Ռոնալդուն է (311):

2. Բենզեման Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 5-րդ հորիզոնական: Առաջին տեղում Մեսին է (474), երկրորդում՝ Ռոնալդուն (311), երրորդում՝ Սարան (252), չորրորդում՝ Ուգո Սանչեսը (234):

3. Բենզեման «Ռեալի» առաջին ֆուտբոլիստ է 2018 թվականի նոյեմբերի 27-ից ի վեր, որ առաջին խաղակեսում իրացնում է 2 տասնմեկ մետրանոց տուգանային հարված:

4. Բենզեման «Էլչեի» դարպասը տասը հարված է կատարել, ինչը նրա լավագույն արդյունքն է Լա լիգայում 428 խաղում:

5. «Էլչեի» դեմ խաղում Սեբալյոսը 99 փոխանցում է կատարել, ինչը երկրորդ լավագույն արդյունքն է Լա լիգայում: Ավելի վաղ նա 109 փոխանցում է կատարել «Վալենսիայի» դեմ խաղում:

6. 2015 թվականի սեպտեմբերից ի վեր «սերուցքայինները» երեք անընդմեջ խաղում խփում են 4 և ավելի գնդակ:

7. Մոդրիչը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 37 տարեկան 159 օրական:


Ամենակարդացված