• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» մրցակիցը Իսպանիայի սուպերգավաթի հաջորդ խաղարկությունում կարծես թե հայտնի է

Հոդվածներ

«Ռեալի» մրցակիցը Իսպանիայի սուպերգավաթի հաջորդ խաղարկությունում կարծես թե հայտնի է
07.04.2024
866 0

Կարծես թե հայտնի է դարձել «Ռեալի» մրցակիցը Իսպանիայի սուպերգավաթի հաջորդ խաղարկությունում։ 

2019 թվականից Իսպանիայի սուպերգավաթն անցկացվում է 4 թիմերի ֆորմատով։ Այդ թիմերից երկուսը Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակիցներն են, իսկ մյուս երկուսը Լա Լիգայի լավագույն թիմերը։ 

Եթե «Ռեալը» հաղթի Լա Լիգան, ապա նրա մրցակիցը լինելու է «Մալյոկան»։ 

Իսկ եթե «Սերուցքայինները» վերջնական արդյունքում զբաղեցնեն երկրորդ հորիզոնականը՝ մրցելու են Իսպանիայի գավաթը նվաճած «Աթլետիկ Բիլբաոյի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված