• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» չի պատրաստվում Էնդրիկին տեղափոխել «Կաստիլիա» կամ վարձակալությամբ այլ ակումբի հանձնել

Հոդվածներ

«Ռեալը» չի պատրաստվում Էնդրիկին տեղափոխել «Կաստիլիա» կամ վարձակալությամբ այլ ակումբի հանձնել
01.04.2024
870 0

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալում» երբեք չեն դիտարկել Էնդրիկին վարձակալական հիմունքներով այլ ակումբի հանձնելու կամ «Կաստիլիա» տեղափոխելու տարբերակները։ 

Հուլիս ամսին տեղափոխվելով Մադրիդ, բրազիլացին իսկույն լինելու է հիմնական թիմի ֆուտբոլիստ։ 

Մարտի 31-ին Էնդրիկն առաջին անգամ մասնակցեց եզրափակիչ խաղի, սակայն երկրորդ կեսում փոխարինվեց։ Նրա աջ ոտքին սառույց էին դրել։ Նա ինն օրում մասնակցել է 4 հանդիպման՝ այդ թվում Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած երկու հանդիպումները՝ Իսպանիայի և Անգլիայի դեմ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված