• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի դեմ խաղում Վինիսիուսն առաջին անգամ կկրի հավաքականի ավագի թևկապը

Հոդվածներ

Իսպանիայի դեմ խաղում Վինիսիուսն առաջին անգամ կկրի հավաքականի ավագի թևկապը
26.03.2024
981 0

Վինիսիուս Ջունիորը կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը Իսպանիայի դեմ կայանալիք խաղում։ 

Որոշումը կայացվել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Այդ հանդիպում նվիրված է լինելու ռասիզմի դեմ պայքարին, իսկ Վինիսիուսը այդ պայքարում վերջին տարիների գլխավոր դերակատարներից մեկն է։ 

Հատկանշական է, որ «Ռեալի» ֆուտբոլիստը հենց Իսպանիայում է ամենից շատ առնչվել ռասիզմին, և իսպանացիների դեմ արտագնա խաղում նա առաջին անգամ կրելու է իր ընտրանու ավագի թևկապը։ Այն նրան զիջելու է Դանիլոն։ 

Հանդիպումը կկայանա այս գիշեր` Երևանի ժամանակով 00։30։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված