Հոդվածներ

Պերեսը «Սիթիի» հետ խաղից հետո խորհուրդ է տվել Լունինին
21.04.2024
3759 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակնհայտ ցանկանում է թիմում պահել դարպասապահ Անդրեյ Լունինին:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ման. Սիթիի» դեմ պատասխան խաղից հետո, որտեղ Լունինը փայլել էր, նախագահը դիմել է ուկրաինացուն:

«Դու կարող ես տեղափոխվել այլ ակումբ, որպեսզի շատ խաղաժամանակ ստանաս, սակայն ոչ մի տեղ չես ստանա այն փառքը, որին արժանանում ես այստեղ»,- Պերեսի խոսքը մեջբերում է Realmadridexclusivo-ը:

Հիշեցնենք, որ այսօր «Ռեալն» «Էլ Կլասիկոյում» ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ, իսկ «Սերուցքայինների» դարպասը կպաշտպանի Անդրեյ Լունինը:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված