• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Եթե հեռանամ Իսպանիայից, ռասիստները կհասնեն իրենց ուզածին»

Հոդվածներ

Վինիսիուս. «Եթե հեռանամ Իսպանիայից, ռասիստները կհասնեն իրենց ուզածին»
25.03.2024
3158 0

Վինիսիուս Ջունիորը մտադիր չէ հեռանալ Իսպանիայից, չնայած իր հասցեին հնչած վիրավորանքներին։ 

«Շատ եմ մտածել հեռանալու մասին, բայց եթե հեռանամ, կտամ ռասիստներին այն, ինչ նրանք ցանկանում են։ Ես ցանկանում եմ մնալ այստեղ՝ աշխարհի լավագույն ակումբում, որպեսզի նրանք շարունակեն տեսնել իմ դեմքը։ 

Ես շարունակում եմ աճել, որպեսզի ուրախացնեմ մարզադաշտ եկած մարդկանց։ Ռասիստները փոքրամասնություն են և միշտ չէ, որ իրենց մասին լսել են տալիս։ 

Ես համարձակ եմ։ Ես «Ռեալից» եմ՝ աշխարհի լավագույն ակումբից։ Ինձ համար բարդ է, բայց ես մտադիր եմ մնալ, քանի որ ակումբը և նախագահը աջակցում են ինձ։ Իմ հեռանալը կլինի ռասիստների հաղթանակը». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված