Հոդվածներ

Անչելոտի․ «Հիմա մենք ավելի լավն ենք, քան երբևէ»
15.03.2024
1526 0

Լա լիգայի 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Օսասունային» (16.03, 19:15 ԵԺ)։

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Կուրտուան և Միլիտաոն մարզվել են թիմի հետ։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժամանակ մենք միասին ռիթմ կհավաքենք։ Կարծում եմ՝ նրանք պատրաստ կլինեն «Ատլետիկի» դեմ խաղին և ՉԼ–ի քառորդ եզրափակիչին»։

«Մենք մեզ հիանալի ենք զգում։ Մենք լավ դիրքում ենք Լա լիգայում, ինչպես նաև վերադարձել են Կուրտուան և Միլիտաոն։ Ես հիմա սա ասացի, իսկ վաղը, հնարավոր է, մենք պարտվենք (ծիծաղում է): Բայց հիմա մենք ավելի լավն ենք, քան երբևէ»։

«Չեմպիոնների լիգա՞ն, մեր նպատակը այս մրցաշարը հաղթելն է, իսկ դրա համար պետք է հաղթել լավագույն թիմերին։ Մենք չենք անհանգստանում «Սիթիի» դեմ խաղերի համար և դրական ենք տրամադրված։ Հավասար մրցակիցների հանդիպում է լինելու, լավ շոու։ Մենք առաջիկա հանդիպումները չենք դիտարկում որպես ռևանշի հնարավորություն»։

«Բրահիմը և Իսպանիայի հավաքակա՞նը, նա կարևոր է մեզ համար և կարևոր կլինի Մարոկկոյի համար։ Նրա հետ ամեն բան կարգին կլինի, ես ծանոթ եմ մարոկկացիների մարզչի հետ։ Բրահիմը կօգնի այդ հավաքականին»։

«Ռասիզմ Վինիսիուսի նկատմա՞մբ, ես արդեն ասել եմ, որ «Վալենսիան» շատ լավ է արձագանքել ռասիզմի դրսևորմանը։ Ռասիզմի դեմ չպետք է հանդուրժող գտնվենք։ Հանցագործները պետք է լինեն այնտեղ, որտեղ նրանց համար հատկացված է, այլ ոչ թե փողոցում՝ մարդկանց միջև»։


Ամենակարդացված