Մադրիդի «Ռեալը» ցավակցություն է հայտնել Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի մահվան կապակցությամբ
«Արքայական ակումբն» իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն՝ ֆուտբոլիստներ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրանք զոհվել են ավտովթարի հետևանքով Իսպանիայում։ Անգլիական «Լիվերպուլի» խաղացող Ժոտան 28 տարեկան էր, իսկ Սիլվան՝ 25, որը հանդես էր գալիս պորտուգալական «Պենաֆիելում»։
«Ֆուտբոլային ակումբ «Ռեալ Մադրիդը», նրա նախագահն ու տնօրենների խորհուրդը խորին ցավակցություն են հայտնում «Լիվերպուլի» խաղացող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ «Պենաֆիելի» ֆուտբոլիստի Անդրե Սիլվայի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Ռեալ Մադրիդն» իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին, հարազատներին և թիմակիցներին։ Ակումբը կիսում է բոլոր ֆուտբոլասերների խոր վիշտը։ Թող հանգչեն խաղաղությամբ», — նշված է ակումբի հայտարարության մեջ։