• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայի» երկրպագուների սարսափելի վանկարկումը՝ Վինիսիուսի հասցեին

Հոդվածներ

«Բարսելոնայի» երկրպագուների սարսափելի վանկարկումը՝ Վինիսիուսի հասցեին
13.03.2024
1491 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումից առաջ տանտերերի երկրպագուները սարսափելի խոսքեր են հնչեցրել Մադրիդի «Ռեալի»  հարձակվող Վինիսիուսի հասցեին:

Carrusel Deportivo-ի հաղորդմամբ՝ «կուլեները» վանկարկել են «Մեռի՛ր, Վինիսիուս»:

Լա լիգան դեռևս պաշտոնական արձագանքով հանդես չի եկել:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իտալիայի չեմպիոնին հաղթել էր 3-1 հաշվով ու երկխաղյա դիմակայության արդյունքում դուրս եկել հաջորդ փուլ

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված