«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Ջուդ Բելինգեմի տեղափոխության վերաբերյալ առաջարկ ներկայացնել Մադրիդի «Ռեալին» 2026 թվականի ամռանը և պատրաստ է վճարել 200 միլիոն եվրո։
OK Diario-ի տվյալներով՝ «Յունայթեդն» պատրաստ է անգլիացուն առաջարկել 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով՝ հարկերը վճարելուց հետո։
Անձամբ Ջուդը Մադրիդը լքելու ցանկություն չունի։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Արքայական ակումբ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն