Հոդվածներ

Իսպանիան կորցնում է Բրահիմին և դա խայտառակություն է
11.03.2024
1376 0

Marca–ի լրագրողի բլոգը

«Կամ ինչ–որ բան զգալիորեն կփոխվի, կամ Բրահիմը շուտով որոշում կկայացնի կրել Մարոկկոյի հավաքականի մարզաշապիկը։

Եվ սա խայտառակություն է, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է և հավասարը չունի իսպանական ֆուտբոլում։ Չենք ասում, որ Բրահիմը համաշխարհային աստղ է կամ արժանի է կրել Իսպանիայի հավաքականի 10 համարի մարզաշապիկը ամեն խաղում, սակայն տեսնելով մեր ֆուտբոլում տաղանդների ճգնաժամը, «Ռեալի» ֆուտբոլիստից հրաժարվելը շռայլություն է։

Իսպանիայում չկա ֆուտբոլիստ, որը այսպիսի դրիբլինգ ունի։ Եթե մենք տեսնում ենք, որ նա կարողանում է շատ հանդիպումների ընթացք թեքել «սերուցքայինների» օգտին, ապա ինչու՞ նա նույնը չի կարողանա անել մեր հավաքականում։

Խնդիրն այն է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը նրա տաղանդի երկրպագուն չէ և կասկածներ ունի նրա հանդեպ, չնայած նման կասկածներ մարզիչը չուներ Յամալի հարցում, չնայած նա հազիվ երկու խաղի էր մասնակցել Պրիմերայում»։


Ամենակարդացված