Հոդվածներ

«Ռեալը» հարգանքի տուրք մատուցեց Լորենսո Սանսի հիշատակին
13.09.2021
2292 0

«Սելտայի» դեմ խաղի մեկնարկից առաջ «Արքայական» ակումբը հարգանքի տուրք մատուցեց թիմի նախկին նախագահ Լորենսո Սանսի հիշատակին։ 

Խաղադաշտի կենտրոնում տեղադրված էր Սանսի լուսանկարը, իսկ երկրպագուները բուռն ծափահարությունների արժանացրին նրան։ Դրանից հետո խաղադաշտ դուրս եկան «Ռեալի» ախկին ֆուտբոլիստները և ներկայացրին այն տիտղոսները, որոնք ակումբը նվաճել է Սանսի ղեկավարության օրոք։ 

Միյատովիչը, Սանչիսը, Կասիլիասը, Սալգադոն, Մորիենտեսը, Հիերոն և Գուտին ներկայացրին այդ տիտղոսները, որոնց թվում էին նաև երկու ՉԼ-ի երկու գավաթները։

Խաղադաշտ դուրս եկան նար Սանսի ընտանիքի անդամները, իսկ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուները և ակումբի անդամները հոտնկայս ծափահարեցին նրանց։ Դրանից հետո բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացած մարդկանց հիշատակը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված