Հոդվածներ

«Ռեալը» լուրջ կորուստներով է մոտենում «Ալավեսի» դեմ խաղին
12.12.2025
275 0

Առաջիկա հանդիպմանը «Ռեալը» չի կարողանա հույս դնել պաշտպաններ Դանի Կարվախալի, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի, Էդեր Միլիտաոյի, Դավիդ Ալաբայի և Ֆերլան Մենդիի վրա, քանի որ նրանք վնասվածք ունեն։ Բացի այդ, Ֆրան Գարսիան և Ալվարո Կարերասն որակզրկված են «Սելտայի» (0։2) դեմ խաղում ստացած կարմիր քարտերի համար։

Մադրիդցիներին կկարողանա օգնել Դին Հաուսենը, որը բաց էր թողել վերջին հինգ խաղերը ազդրի վնասվածքի հետևանքով։

Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի մասնակցությունը, որը կարող է հանդես գալ նաև ձախ պաշտպանի դիրքում, հարցականի տակ է վնասվածքի պատճառով։

«Ռեալը» չի կարողանա ապավինել նաև հարձակվող Էնդրիկին, որը որակազրկված է, իսկ Կիլիան Մբապեի մասնակցությունը մնում է հարցականի տակ մկանային անհարմարության և ծնկի ցավերի պատճառով։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված