• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միյատովիչ. «Վինիսիուսը պետք է իրենց կարողանա հանգիստ պահել, այլապես երբեք չի դառնա լեգենդար խաղացող»

Հոդվածներ

Միյատովիչ. «Վինիսիուսը պետք է իրենց կարողանա հանգիստ պահել, այլապես երբեք չի դառնա լեգենդար խաղացող»
09.03.2024
802 0

Պրեդրագ Միյատովիչին դուր չի եկել Վինիսիուս Ջունիորի պահվածքը։ 

«Լեյպցիգի» դեմ խաղում բրազիլացին դրավգներից մեկում երկու ձեռքերով բռնեց մրցակից թիմի խաղացողի պարանոցն ու հրեց նրան։ Մրցավարը այդ ամենի համար Վինիսիուսին պատժեց միայն դեղին քարտով։ 

«Ռեալի» մարզաշապիկը նման պահվածք չի ընդունում։ Այլ թիմերինը՝ միգուցե այո։

Վինիսիուսը պետք է տարբերակ գտնի իրեն հանգիստ պահելու։ Այլապես նա երբեք լեգենդար ֆուտբոլիստ չի դառնա, և կապ չունի, թե որքան լավը կլինի նա իր խաղով։ Վինիսիուսը անկանխատեսելի ֆուտբոլիստ է, և դա լավ է, սակայն նա երբեմն անկանխատեսելի է նաև իր խաղընկերների համար, ինչը վատ է։ Դուք տեսնում եք, թե ինչպես են թիմակիցները մի կողմ քաշում նրան ու հանգստացնում, կարծես խոսում են երեխայի հետ։ 

Թիմում նաև խոսում են, որ նա պետք է փոխի իր վարքագիծը, քանի որ այն ազդում է մրցակիցների և նույնիսկ թիմակիցների վրա». նշել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը Cadena SER-ի հետ զրույցի ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված