Հոդվածներ

Բենզեման խորհուրդ է տվել «Ռեալի» ֆուտբոլիստներին
12.12.2025
304 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ, 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման կարծիք է հայտնել այն մասին, թե ինչ պետք է անեն «Սերուցքայինների» աստղերը թիմի հաջողության համար։

«Խաբի Ալոնսոն իրականում շատ բան անել չի կարող․ նրա տրամադրության տակ անհավանական ուժեղ խաղացողներ են, ու նա պարզապես պետք է նրանց դուրս բերի խաղադաշտ։

Դա բարդ է։ Ամեն ֆուտբոլիստ ունի իր էգոն։ Այդ աստղերը պետք է հասկանան, որ յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ թիմում։ Բայց ամենակարևորը՝ նրանք պետք է շփվեն։

Խնդիր է առաջանում այն պահին, երբ չես ընդունում, որ թիմում կա ֆուտբոլիստ, որը քեզանից ավելի շատ գոլ է խփում։ Նման խնդիրներ լինում են, երբ կոլեկտիվում շատ աստղային խաղացողներ են։ Եթե քո թիմակիցը քեզնից ուժեղ է, ապա դա պետք է ընդունել։ Քանի որ նրան, միևնույն է, մյուսները պետք են․ նա միայնակ ամեն ինչ անել չի կարող»,- Բենզեմայի խոսքերը փոխանցում է Madrid Universal-ը՝ հղում կատարելով L'Équipe-ին  X սոցիալական ցանցի իր էջում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված