• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» մերժել է «Տոտենհեմի» առաջարկը տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին

Հոդվածներ

«Ռեալը» մերժել է «Տոտենհեմի» առաջարկը տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին
05.02.2021
1479 0

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմը» առաջարկով դիմել է «Ռեալին»՝ Էդեր Միլիտաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար։ 

Այս մասին հաղորդել է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

«Տոտենհեմը» վարձակալության հիմունքներով Միլիտաոյին ձեռք բերելու առաջարկ է կատարել «Ռեալին»։ 

Մադրիդում հրաժարվեցին բաց թողնել Միլիտաոյին, քանի որ պաշտպանության գծում կադրային խնդիրներ ունեին». ասել է Ռոմանոն։

Իրոք, «Ռեալը» պաշտպանության գծում լուրջ խնդիրներ ունի։

Ռամոսը և Նաչոն նոր են վերադարձել ընդհանուր խումբ, իսկ Լուկաս Վասկեսն ու Կարվախալը շարունակում են անհասանելի մնալ։ 

Ինչ վերաբերում է Միլիտաոյին, նա որակազրկված է և բաց կթողնի «Ռեալի» առաջիկա հանդիպումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված