Հոդվածներ

FourFourTwo. «Ռեալի» թիրախում՝ «Սիթիի» աստղն է
08.03.2024
1439 0

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի ծառայություններով:

FourFourTwo-ի հաղորդմամբ՝ մադրիդյան գրանդն անգլիացուն համոզում է տեղափոխվել «Սանտիագո Բեռնաբեու»: «Սերուցքայինները» պատրաստ են 100 միլիոն եվրո տրամադրել գործարքի համար: 

Նշվում է, որ «քաղաքայինները» կանեն ամեն բան՝ տաղանդավոր խաղացողին պահելու համար:

Ֆոդենի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կազմում 23-ամյա խաղացողն անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 10 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված