Հոդվածներ

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)
28.11.2021
3418 0

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց «Սևիլիային»:

«Արքայական ակումբը» հաղթանակ տոնեց մրցաշրջանի կարևորագույն խաղերից մեկում: 

12-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը. անկյունայինի հաջող իրացումից հետո գլխի տպավորիչ հարվածով հաշիվը բացեց Ռաֆա Միրը: Հենց հաջորդ գրոհին «Սևիլիան» կարող էր երկրորդ գնդակն ուղարկել «Ռեալի» դարպասը, սակայն Էդեր Միլիտաոն հեռացրեց գնդակը դարպասային գծից:

Պաշտպանը դարձավ հանդիպման թաքնված հերոսը: Հաշիվը բացվելուց 20 րոպե անց Էդեր Միլիտաոն որոշեց հեռահար հարվածով անակնկալի բերել մրցակցի դարպասապահին, որը դժվարությամբ ետ մղեց ֆրանսիացի պաշտպանի հարվածը: Գնդակը դիպավ դարպասաձողին, անդրադարձից հետո առաջինն արձագանքեց «Ռեալի» լավագույն ռմբարկու Կարիմ Բենզեման՝ ընդունելով մրցակցի մատուցած հաճելի նվերը:

Երկրորդ խաղակեսում գոլային պահերը համեմատաբար քիչ էին: Խաղավերջում միայն «Արքայական ակումբն» ակտիվացավ, իսկ 87-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը կրծքով ընդունեց գնդակը եզրում, շարժվեց կենտրոն ու շեշտակի հարվածով խփեց «Ռեալի» հաղթական գնդակն այս խաղում: 

«Ռեալն» իր ակտիվում գրանցած միավորների քանակը հասցնում է 33-ի, որով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: 2-րդն «Ատլետիկոն» է, որը վաստակել է 29 միավոր: «Սևիլիան» 28 միավորով 4-րդն է:

«Ռեալ Մադրիդ» 2-1 «Սևիլիա»

Գոլերը՝ 0-1՝ Ռաֆա Միր 12՛, 1-1՝ Կարիմ Բենզեմա 32՛, 2-1՝ Վինիսիուս Ժունիոր 87՛:

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված