• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էնրիկե Ռիկելմե՝ բիզնեսմեն, որ կարող է պայքարել Ֆլորենտինո Պերեսի հետ նախագահական ընտրություններին

Հոդվածներ

Էնրիկե Ռիկելմե՝ բիզնեսմեն, որ կարող է պայքարել Ֆլորենտինո Պերեսի հետ նախագահական ընտրություններին
26.03.2021
2627 0

Այս տարի կկայանան Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրությունները: 2009, 2013 և 2017 թվականներին անվիճելի հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է դիմադրության հանդիպել առաջիկա ընտրություններին:

Էնրիկե Ռիկելմեն 32-ամյա գործարար է, ծնվել է Վալենսիա համայնքի Կոշ քաղաքում, և նա մտածում է Ֆլորենտինո Պերեսի դեմ առաջադրվելու մասին՝ այժմ կամ ապագայում:

«Ռեալի» նախագահական ընտրություններին մասնակցելու համար հարկավոր է բավարարել մի քանի պահանջների, որոնցից մի քանիսին Ռիկելմեն բավարարում է: Անհրաժեշտ է ընդհանուր 20 տարվա անդամակցություն ունենալ թիմին, երաշխիքներ ներկայացնել ակումբի բյուջեի 15 տոկոսը բավարարելու վերաբերյալ, որը կազմում է 92,5 միլիոն եվրո:

Այս պայմանները խոչընդոտ չեն լինի Լատինական Ամերիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողակ գործարարի համար: Նա «Ռեալի» անդամ է մանկուց, իսկ նրա ընկերությունը՝ Cox Energy-ն, ինչպես ինքն է ասել El Confidencial-ի հետ զրույցում, գնահատվում է 300մլն եվրո:

«Այս պահին ակումբը պետք է այլ ուղղությամբ աշխատի, ավելի մասնագիտական ղեկավարում իրականացվի: Պետք է դառնալ իսկապես համաշխարհային, այլապես խնդիրներ կառաջանան:

Համաշխարհային լինելն ավելին է, քան ԱՄՆ-ում շրջագայելը:

Ես տեսնում եմ, որ կարող եմ կիրառել իմ գիտելիքներն ու զարգացնել թիմը՝ բարձրացնելով հաջորդ մակարդակ»,- ասել է Ռիկելմեն El Confidencial-ի հետ զրույցում:

Ռիկելմեն գովեստի խոսքեր է ասել Ֆլորենտինո Պերեսի հասցեին՝ բարձր գնահատելով նրա կատարած աշխատանքը 21-րդ դարում, սակայն վստահ է, որ փոփոխությունների ժամանակն է:

«Սանտիագո Բեռնաբեուն դրեց այն հիմքերը, որոնց վրա գործում է «Ռեալը»: Նա, անկասկած, պատմության լավագույն նախագահն է: 

Մենք այլ լավ նախագահներ նույնպես ունեցել ենք, և նրանցից Ֆլորենտինո Պերեսը նոր շունչ է հաղորդել թիմին՝ հասցնելով լուրջ հաջողությունների:

Նա համակարգեց «Ռեալ Մադրիդ» 2.0-ը, բայց կառույցը փոփոխության կարիք ունի»,- ասել է Ռիկելմեն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված