Հոդվածներ

«Ռեալին» առաջարկվել է ձեռք բերել Կրիստիան Էրիկսենին
02.01.2021
2012 0

MARCA-ն ներկայացրել է Կրիստիան Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ինտերը» մտադիր է բաժանվել կիսապաշտպանից և նրան տրանսֆերի է դուրս հանել։ 

Էրիկսենը «Ինտեր» էր տեղափոխվել նախորդ հունվարին, սակայն այդպես էլ չկարողացավ տեղ գտնել Կոնտեի պլաններում, և այժմ ակումը նրա ծառայություններն է առաջարկել «Ատլետիկոյին» և «Ռեալին»։ 

Երբ Էրիկսենը որոշեց հեռանալ «Տոտենհեմից», իսպանական այս ակումբները լրջորեն հետաքրքրված էին նրա ծառայություններով։ 

Նա որոշեց տեղափոխվել «Ինտեր», սակայն իտալական ակումբում անցկացրած ժամանակահատվածում մշտապես ուներ խաղաժամանակ ստանալու խնդիր։ 

Նշվում է, որ «Ռեալը» և «Ատլետիկոն» դժվար թե հետաքրքրվեն «Ինտերի» առաջարկով, քանի որ երկու ակումբներում էլ ֆինանսական խնդիրներ կան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված