Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր՝ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղից առաջ
02.03.2024
930 0

Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Վալենսիայի» հետ (03.03.2024, 00:00):

● «Վալենսիան» միայն երկու անգամ է վերջին 40 տարում տանը երկու մրցաշրջան անընդմեջ հաղթել «Ռեալին» (վերջին անգամ՝ 1992 թվականին):

● «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 20 խաղ անընդմեջ անպարտելի է։

● «Ռեալ Մադրիդը» այս մրցաշրջանում գոլ է խփել բոլոր արտագնա խաղերում՝ ներառյալ չեզոք դաշտերում հանդիպումները։

● «Ռեալը» 5 պարտություն է կրել «Մեստալիայում»՝ 2014/15 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ, ավելին՝ քան տվյալ ժամանակահատվածում ցանկացած այլ ստադիոնում։

● «Վալենսիայի» դեմ խաղում Վինիսիուսը 9 խաղում 6 գոլ է խփել։

● Վերջին 40 պաշտոնական խաղերում «Ռեալ Մադրիդը» միայն երկու պարտություն է կրել (երկուսն էլ «Ատլետիկոյից»):

● «Վալենսիան» Լա լիգայի երկու խաղ անընդմեջ գոլ չի խփում։


Ամենակարդացված