• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՊՍԺ-ն հանձնվե՞ց. Մբապեի փոխարինումը՝ բուռն քննարկման թեմա (լուսանկար)

Հոդվածներ

ՊՍԺ-ն հանձնվե՞ց. Մբապեի փոխարինումը՝ բուռն քննարկման թեմա (լուսանկար)
02.03.2024
1879 0

Լիգա 1-ի հերթական տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0-0 հաշվով ավարտեց «Մոնակոյի» հետ հանդիպումը:

Գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընդմիջմանը փոխարինեց Կիլիան Մբապեին, որը տրիբունայից հետևեց խաղի մնացած հատվածին:

Հանդիպումից հետո իսպանացի մասնագետը պարզաբանեց իրավիճակը:

«Վաղ թե ուշ պետք է խաղանք առանց Մբապեի, այդ պատճառով էլ փնտրում եմ լավագույն տարբերակը»:

Ֆրանսիական մամուլը կարծում է, որ այդպիսով ՊՍԺ-ն սպիտակ դրոշակ է պարզում՝ այլևս չփորձելով խոչընդոտել աշխարհի չեմպիոնի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված