Ջուդ Բելինգեմը մտադիր է խաղադաշտում լինել մադրիդյան դերբիի ընթացքում։
Հուլիսի կեսին անգլիացին ուսի վիրահատության ենթարկվեց և այս մրցաշրջանում դեռևս խաղալու հնարավորություն չի ունեցել։
«Մարսելի» դեմ խաղում նա տեղ էր գտել թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
As-ի տեղեկություններով, հենց այդպես է եղել «Սերուցքայինների» նախնական պլանը։ Թիմի նպատակն է, որ Ջուդը լիովին պատրաստ լինի «Ատլետիկոյի» դեմ խաղին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն