• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Այս մրցաշրջանում դժվար է «Ռեալին» ինչ–որ բանում մեղադրելը»

Հոդվածներ

Անչելոտի․ «Այս մրցաշրջանում դժվար է «Ռեալին» ինչ–որ բանում մեղադրելը»
18.02.2024
1230 0

Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, գոլ խփեցինք և կարող էինք դա ևս մեկ անգամ անել, սակայն 11–մետրանոցը խաղը փոխեց։ Ամենակարևորն այն է, որ մենք պայքարեցինք մինչև եզրափակիչ սուլիչը։ Այսպիսի խաղերում պետք է հաղթել, սակայն երբեմն ոչ–ոքի է գրանցվում։ Այնուամենայնիվ, սա կարող է մեզ օգնել՝ տիտղոսի համար պայքարում։

Այստեղ խաղալը միշտ դժվար է։ «Ռայոն» հիանալի հանդիպում անցկացրեց։ Մենք դժգոհ ենք այսօրվա ոչ–ոքիից, սակայն թիմը լավ դիրքում է Լա լիգայում և պատրաստվում է հաջորդ խաղին»։

«Մրցավարը լավ հանդիպում անցկացրեց։ Ես 4–րդ մրցավարի հետ չեմ զրուցել Կարվախալի երկրորդ դեղին քարտի թեմայով։ Ես հարցի մարզաշապիկից քաշելու մասին, ինչին նա պատասխանեց՝ դրանք միշտ չէ, որ պատժվում են դեղին քարտով։ Ես իմ ֆուտբոլիստների հետ կքննարկեմ նրանց ստացած քարտերը»։

«Մոդրիչը հիանալի տեսք ուներ։ Նա լավագույնն էր գնդակով խաղի տեսանկյունից, ինչպես նաև թիմին օգնեց պաշտպանությունում»։

«Մեր կոլեկտիվը միշտ կենտրոնացած է, այսօր նույնպես այդպես էր և Մբապեի շշուկներն այստեղ կապ չունեն։ Այս մրցաշրջանում դժվար է «Ռեալին» ինչ–որ բանում մեղադրելը»։


Ամենակարդացված