Հոդվածներ

Բելինգեմը՝ ռեկորդների ճանապարհին
18.02.2024
1066 0

Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հաշվին արդեն 20 գոլ կա գրանցված, որոնցից 16–ը՝ Լա լիգայում, ինչը նրան թույլ է տալիս պայքարել Պիչիչիի մրցանակի համար։

Եվս մեկ գոլը Բելինգեմին կդարձնի անգլիացի ֆուտբոլիստների շրջանում «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու։ Եվս 6 գոլը նրան կօգնեն կրկնել Հիերոյի ռեկորդը, որը 91/92 մրցաշրջանում, լինելով կիսապաշտպան 26 գոլ էր խփել։

Բացի այդ, Բելինգեմը «Ռեալի» առաջին նորեկն է 13/14 մրցաշրջանից ի վեր, որը կարողացել է Լա լիգայում 15+ գոլ խփել նորամուտի մրցաշրջանում։ Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր Գարեթ Բեյլը։


Ամենակարդացված