• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Tyc Sports. «Ինտերը» պատրաստ է 58 մլն եվրո վճարել Նիկո Պասի տրանսֆերի համար

Հոդվածներ

Tyc Sports. «Ինտերը» պատրաստ է 58 մլն եվրո վճարել Նիկո Պասի տրանսֆերի համար
26.10.2025
129 0

«Ինտերը» դիտարկում է Նիկո Պասին թիմ հրավիրելու տարբերակը։ 

Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Պասը «Կոմոյի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, որոնցում հասցրել է դառնալ 4-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 

Tyc Sports-ի տեղեկություններով, միլանյան ակումբը պատրաստ է 58 մլն եվրո վճարել արգենտինացու տրանսֆերի համար։

Նշվում է, որ «Ինտերն» արդեն կապ է հաստատել Պասի շրջապատի հետ։ 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում է Մադրիդի «Ռեալին» և նշվում է, որ հաջորդ տարի նա կարող է վերադառնալ «Արքայական» ակումբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված